Շինարարական աշխատանքներ

  • Ճանապարհների շինարարություն
  • Կամուրջների, թունելների և արհեստական կառուցվածքների շինարարություն
  • Տարածքների բարեկարգում
  • Շինմոնտաժային, շիննորոգման աշխատանքներ
  • Հողային աշխատանքներ
  • Ասֆալտապատման աշխատանքներ

Արտադրանք և վաճառք

  • Ասֆալտբետոն
  • Խիճ - չափսը (5÷10, 10÷15, 5÷25, 20÷40, 40÷70)
  • Կոպճային ավազ
  • Բազալտե ավազ
  • Ավազախիճ չափսը (0÷40, 0÷15)
  • Կոպիճ
  • Բետոն

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԵՐՄԱ ՓԲԸ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵԲԿԱՅՔ

-ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
-ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ  ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐԳԱՆՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

Արդեն 40 տարվա պատմություն ունեցող ընկերությունը ստեղծվել է 1969 թվականին որպես ճանապարհային շինարարության և շահագործման տեղամաս: Մինչև սեփականաշնորհվելը պատկանել է ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրությանը: Ընկերությունը իրականացրել է ճանապարհների շինարարություն և շահագործում Մասիսի շրջանի տարածքում: Գործունեության այդ շրջանում ընկերության կողմից կառուցվել են բարձրորակ ճանապարհներ, որոնք ծառայում են մինչ այժմ:
1997 թվականին Մասիսի ՃՇՇՁ բազայի հիման վրա ստեղծվել է «Բերմա» ՓԲԸ-ն: Ընկերությունը կատարում է քաղաքացիական շինարարություն, ասֆալտբետոնի արտադրություն, տրանսպորտային շինարարություն, հարդարման և նորոգման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:«Բերմա» ՓԲԸ-ն մասնագիտացված է ճանապարհների, կամուրջների և այլ ճանապարհային հանգույցների շինարարության բնագավառներում:
Գործունեության ողջ ընթացքում ընկերությունում աշխատել են գործի գիտակ, բարեխիղճ ու նվիրված կադրեր: ՓԲԸ-ն առանձնանում է աշխատանքի կազմակերպման բարձր մակարդակով և կատարած աշխատանքների որակով:

-«Բերմա» ՓԲԸ-ի առաքելությունն է կառուցել հուսալի և բարեկարգ ճանապարհներ, կամուրջներ, թունելներ և այլ ճանապարհային ինժեներական կառույցներ: Երկարատև  գործունեության ընթացքում «Բերմա» ՓԲԸ ՀՀ ճանապարհաշինարարական առաջատար ընկերության համբավ և հեղինակություն է ձեռք բերել:
Ընկերությունն առանձնանում է աշխատանքի կազմակերպման բարձր մակարդակով և կատարած աշխատանքի որակով: «Բերմա»ՓԲԸ-ի գովազդն իր կատարած աշխատանքներն են: Ընկերության կատարած աշխատանքները բարձր են գնահատվել պատվիրատուների, հսկող կազմակերպությունների և պետական մարմինների կողմից:
Ընկերության կողմից կառուցած, վերանորոգած և բարեկարգած աշխատանքների ցանկում ընդգրկված են ավտոճանապարհներ և մայրուղիներ, քաղաքային փողոցներ, կամուրջներ և թունելներ, թռիչքուղիներ և վազքուղիներ, բակային և արտադրական տարածքներ:
Ընկերությունում աշխատում են գործի գիտակ, բարեխիղճ, կարգապահ մարդիկ, որոնց համար կարևոր է ոչ միայն վաստակը, այլև լավ աշխատանքի միջոցով բարի համբավ թողնելը:

Արհեստավարժ, համապատասխան աշխատանքային փորձ, որակավորում ու հմտություններ ձեռք բերած աշխատակազմի, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության շնորհիվ, «Բերմա» ՓԲԸ սեղմ ժամկետում և որակով բավարարում է պատվիրատուների պահանջները:Կառուցել հուսալի, երկարակյաց և գեղեցիկ, սրանցով է առաջնորդվում «Բերմա» ՓԲԸ:
Ընկերությունը միշտ ձգտում է բարձրացնել մասնագետների որակավորումը և ավելացնել տեխնիկական կարողությունները:
Ձեռք բերած հաջողություններով «Բերմա» ն չի սահմանափակվում: Ընկերությանը միշտ հետաքրքրում է համաշխարհային փորձը, նոր նյութերի, սարքավորումների և տեխնիկական միջոցների կիրառումը, ինչպես նաև աշխատակիցների որակավորման բարձրացումը:
Ահա այն երաշխիքները, որոնք ընկերությանը թույլ կտան կառուցել ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան ավտոճանապարհներ և միշտ առաջատար դիրք գրավել ճանապարհաշինության ոլորտում:

 

Արտարժույթի փոխարժեք

Exchange Rates of Armenian Dram (AMD)

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC