Շինարարական աշխատանքներ

  • Ճանապարհների շինարարություն
  • Կամուրջների, թունելների և արհեստական կառուցվածքների շինարարություն
  • Տարածքների բարեկարգում
  • Շինմոնտաժային, շիննորոգման աշխատանքներ
  • Հողային աշխատանքներ
  • Ասֆալտապատման աշխատանքներ

Արտադրանք և վաճառք

  • Ասֆալտբետոն
  • Խիճ - չափսը (5÷10, 10÷15, 5÷25, 20÷40, 40÷70)
  • Կոպճային ավազ
  • Բազալտե ավազ
  • Ավազախիճ չափսը (0÷40, 0÷15)
  • Կոպիճ
  • Բետոն

Ասֆալտբետոնե խառնուրդի տեղադրում

1. Աշխատանքի կազմակերպման սխեման
Ասֆալտբետոնյա ծածկը իրականացվում է միաշերտ կամ երկշերտ: Տեխնոլոգիական հերթականությունն ընդգրկում է`
1. Նախապատրաստական աշխատանքներ
2. Ասֆալտբետոնյա խառնուրդի տեղադրումը
ասֆալտոտեղադրիչ մեքենայով
3. Տեղադրված շերտի խտացումը գլդոններով

2. Հիմքի նախապատրաստման համար կատարվող աշխատանքների կարգը


- Ասֆալտբետոնե խառնուրդը ճանապարհային ծածկերում տեղադրվում է չորացված, մաքուր և չսառած հիմքերի վրա, երբ շրջապատի ջերմաստիճանը ցածր չէ 5 աստիճանից C  գարնանը և 10 աստիճան C - աշնանը:
- Ծածկի լավ կպչողականությունը հիմքի հետ ապահովելու համար, վերջինս ասֆալտբետոնե ծածկի տեղադրելուց առաջ պետք է մաքրել փոշուց և կեղտից մեխանիկական խոզանակներով, փչելով խտացված օդ, շարժական կոմպրեսորի կամ այլ միջոցների օգնությամբ:
Խոնավ հիմքերը կարելի է չորացնել 250  300 աստիճան C տաքացրած ավազով կամ մանրահատիկ խճով, ինչպես նաև հատուկ տաքացնող հարմարանքներով:

- Ամենալավ կպչողականությունը հիմքի հետ, ինչպես նաև ասֆալտբետոնե շերտերի միջև ապահովելու համար անհրաժեշտ է ասֆալտբետոնե խառնուրդի տեղադրումից առաջ կատարել մակերեսի նախնական մշակում,
մածուցիկ կամ հեղուկ բիտումով, ինչպես նաև կարելի է մշակել բիտումային էմուլսիայով,

Այդ դեպքերում`
մածուցիկ բիտումի ծախսը պետք է լինի 0.2  0.3 լ/մ2
- Կապակցող նյութերի նախնական ցանումը կարելի է չկատարել, երբ հիմքի կառուցումը թարմ է և օգտագործվել է այդ կապակցվող նյութերից մեկը, իսկասֆալտբետոնի ներքին շերտի կառուցումից չի անցել 2 օր և նրա վրայով չի կատարվել տրանսպորտային միջոցների երթևեկություն:

3. Սարքավորումների նախապատրաստումը


- Ասֆալտատեղադրիչի մեքենավարը մեքենան աշխատացնելուց առաջ ստուգում է նրա սնիչը, շնեկները, ծավալային ընդունիչը և համոզվում, որ այնտեղ չկա կպած խառնուրդի հին մնացորդներ, կամ այլ տիպի թերություններ, այնուհետև կատարում է համապատասխան կարգավորում սնեցուցիչի սնող շերտի հաստությունը կարգավորող սարքերի, որոնք գտնվում են ասֆալտատեղադրիչի վերջամասում: Միացնում է տաքացնող հարմարանքները և հարթեցնող վիբրասալիկը, համոզվում է մեքենայի ընդհանուր աշխատունակությանը:
- հարթեցնող սալիկը բերվում է բանվորական վիճակի, նրա տակ տեղադրելով ձողը, որով կարգավորում է տեղադրող շերտի հաստության չափը, նախագծայինը ստանալու համար:
Այդ չափը պետք է լինի նախագծային չափին գումարած 15  20%, որը խտանում է գլդոնները կիրառելուց հետո և հասնում նախագծային հաստությանը:



4. Ասֆալտբետոնե խառնուրդի տեղադրումը


- Տաք վիճակում օգտագործվող l մարկայի Ա տիպի ասֆալտբետոնե խառնուրդը պետք է
համապատասխանի ԳՈՍՏ 9128 - 2009 պահանջներին:
- Նրա տեղադրումը հիմքերի վրա կամ ա/բ ներքին շերտերի վրա չի թույլատրվում կատարել առանց ինժեներ վերահսկիչների թուլտվության:
- Ինժեներ վերահսկիչները պետք է ստուգեն հիմքի և ա/բ ներքին շերտի մաքրությունը, հարթությունը, ճաքերի մշակումը, լայնական թեքությունները, մակերեսի չորությունը, շրջակա ջերմաստիճանի համապատասխանությունը և այլ թերություններ, որոնք կարող են խանգարել ասֆալբետոնի խառնուրդի տեղադրման աշխատանքներին կամ ազդել նրա որակին:
- Ասֆալտբետոնե խառնուրդի ջերմաստիճանը տեղադրելիս պետք է լինի ոչ պակաս Ա տիպի տաք խառնուրդի համար 130 աստիճան C տաք խառնուրդ, որտեղ օգտագործվում է մակերեսային ակտիվ նյութեր 115 աստիճան C:
Ա/բ խառնուրդը պետք է լինի համասեռ, շարժուն, այն չպետք է կպնի մեքենայի թափքին: Կասկած լինելու դեպքում ուղարկվում է լաբորատորիա:
- Ա/բ խառնուրդի տեղադրման ժամանակ նրա մինիմալ ջերմաստիճանը պետք է լինի


 

Խառնուրդի տեսակը Բիտումի մարկան Խառնուրդի ջերմաստիճանը
Ա, Բ տիպի, երբ խճի
պարունակությունը մեծ է 40%
Վ, Գ, Դ տիպի, երբ խճի
պարունակությունը փոքր է 40%
տաք բնդ. 40/60, 60/90 90/130
բն. 60/90, 90/130
120-160 100-130
գոլ բնդ. 130/200 200/300
բն. 200/300
100-140 80-110
ԱԳ 130/200
ՄԳ 130/200
70-100

- Ա/բ խառնուրդների տեղադրումը կատարվում է ասֆալտատեղադրիչ մեքենաներով: Օգտակար է, երբ փռման աշխատանքները կատարվում է ծածկի ամբողջ լայնությամբ, քանի որ բացառվում են լայնական կարերի առկայությունը:
Բացառիկ դեպքերում թույլատրվում է խառնուրդի փռման աշխատանքները կատարել ավտոգրեյդերով` ներքին շերտը կառուցելու ժամանակ:

5. Ասֆալտբետոնյա խառնուրդի խտացումը


- Ա/բ խառնուրդի խտացման աշխատանքները պետք է սկսել նրա տեղադրումից անմիջապես հետո, պահպանելով տեղադրմանը պահանջվող ջերմային ռեժիմը:
- Ա/բ Ա և Բ տիպի խառնուրդները, որտեղ խճի պարունակությունը բարձր է 40% խատացումը կատարվում է հարթ գլդոններով, որոնց կշիռը 10-13 տ է, հետո ռետինե գլդոններով 16 տ քաշով, վերջնականորեն հարթ գլդոններով 11-18 տ քաշով, բոլոր դեպքերում կատարելով 4-6 անցումներ:
- Ա/բ Վ. Գ. Դ. տիպի խառնուրդները, որտեղ խճի պարունակությունը ցածր է 40%, խտացումը կատարվում է սկզբից հարթ գլդոններով 6-8 տ քաշով 2-3 անցումով, այնուհետև 10-13 տ հարթ գլդոններով 6-8 անցումով, որից հետո ռետինե դողերով գլդոններով կշռով 16 տ 4-6 անցումով, վերջնականորեն խտացումը կատարվում է հարթ գլդոններով 11-18 տ քաշով կատարելով 4 անցում յուրաքանչյուր տեղով:
Գլդոնների արագությունը պետք է լինի ոչ ավել սկզբում, հարթ գլդոնները` 5 կմ/ժամ: Ռետինե դողերովը 10 կմ/ժամ և վիբրոգլդոններինը` 5 կմ/ժամ:
- Առաջին անցումների ժամանակ հարթ գլդոնների տանող ակները պետք է լինեն առջևում:
- Երբ ա/բ խառնուրդը տեղադրվում է զուգորդվող գոտիներով, 2-րդ գոտին տեղադրելիս տաքացվում է նախորդ գոտու հետ միացնող շերտից 10-20սմ լայնությամբ:
- Երբ ա/բ խառնուրդը տեղադրվում է ամբողջ լայնությամբ 2 տեղադրիչներով, առաջին գոտու երկարությամբ առանցքին մոտ չի խտացվում մինչև 10սմ այն խտացվում է 2-րդ գոտին տեղադրելիս: Գոտիների միացումը պետք է լինի հավասար և խտացված:
- Գոտիների ընդլայնական կարերը պետք է ուղղահայաց լինեն ճանապարհի առանցքին:
- Երբ ա/բ տեղադրման աշխատանքները կատարվում են գոյություն ունեցող ծածկերի վրա, ապա պետք է լինեն նախօրոք նորոգված, իսկ ծածկի խտացման աշխատանքները պետք է համապատասխանեն վերոհիշյալ բոլոր պահանջներին:

6. Ծածկի որակին առաջադրվող պահանջները


- Ա/բ ծածկերի կառուցման ժամանակ պետք է առաջնորդվել Շ. Ն և Կ. «Ավտոմոբիլային ճանապարհների» պահանջներով:
- Պատրաստի ա/բ ծածկը պետք է բավարարի գործող «Աշխատանքների ընդունման ավտոճանապարհների կառուցման ժամանակ» կարգին:
- Ծածկի լայնությունը և լայնական թեքությունը ստուգվում է ամեն 100մ մեկ:
- Ծածկի հարթությունը երկայնական և լայնական ուղղությամբ յուրաքանչյուր 20-30 մ շաբլոնով (ռեյկա):
- Ձողի տակ լուսավոր բացվածքը պետք է լինի ոչ ավել ՞5մմ:
- Թույլատրելի շեղումները նախագծի նկատմամբ պետք է լինի.
1)    ծածկի լայնությամբ ոչ ավել 5 մմ
2)    ծածկի հաստությունը ՞10% նախագծայինից
3)    լայնական թեքությունը ՞ 0.5% նախագծայինից

Արտարժույթի փոխարժեք

Exchange Rates of Armenian Dram (AMD)

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC

Berma CJSC Berma CJSC